top of page

Բարի գալուստ Հայասատան

Հայկական թագավորությունը աշխարհում առաջին էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301թ (4-րդ հազարամյակ):

Մեր մասին

   Համախմբված երիտասարդություն միջազգային հասարակական կազմակերպությունը (ՀԵ ՄՀԿ) ստեղծվել է  2003թ. մարտի 26-ին: Կազմակերպության առաքելությունը տեղական և միջազգային մասշտաբներով հասարակական գործունեություն ծավալելն է: 
ՀԵ ՄՀԿ-ն հանդիսանում է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի, Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի և Երևանի քաղաքապետին կից երիտասարդական հարցերով խորհրդի անդամ: Կազմակերպությունը համագործակցում է տեղական և միջազգային մի շարք պետական և ոչ պետական կառույցների հետ: 

Կազմակերպության խնդիրներն են՝

  • իրականացնել համատեղ միջազգային ծրագրեր և կատարել միջազգային          երիտասարդական ծրագրերի կազմակերպման փորձի    փոխանակում
  • նպաստել կամավորական աշխատանքի և ոչ-ֆորմալ կրթության տարածմանը
  • պաշտպանել կազմակերպության անդամների շահերը տարբեր պետական և ոչ պետական կառույցներում
  • նպաստել անդամների ինքնազարգացմանը՝ կազմակերպելով դասընթացներ միջմշակութային երկխոսության, մարդու իրավունքների, բնապահպանության, ազգային արժեքների պահպանման ու տարածման, գենդերային հարցերի և այլնի շուրջ
  • նպաստել և ընձեռել հնարավորություն գալիք սերնդի և մեծահասակների միջև  փորձի և տեղեկատվության փոխանակմանը:

Համախմբված երիտասարդություն

bottom of page