top of page

«Ես և կամավորությունը»

2013թ. նոյեմբերի 9-10, Երևան     

 

            Համախմբված երիտասարդություն միջազգային ՀԿ-ն 2013թ. նոյեմբերի 9-10-ը անցկացրեց «Ես և կամավորությունը» երկօրյա սեմինարը, որին մասնակցեցին կամավորական աշխատանքի փորձ չունեցող 13 երիտասարդներ: Ծրագրի ընթացում երիտասարդները տեղեկացան տեղական և միջազգային կամավորական աշխատանքի մասին: Խմբային աշխատանքների միջոցով դուրս բերեցին և տեղեկացան հետևյալ թեմաների մասին «Ի՞նչ է կամավորությունը», «Կամավորական աշխատանքի օգտակարությունը և կարևորությունը»,«Կամավոր և վճարովի աշխատանքների տարբերությունները», «Կամավորական աշխատանքի միջոցով ձեռք բերվող հմտությունները և դրանց կիրառումը այլ ոլորտներում»: Ծրագիրը երիտասարդեներին հնարավորություն տվեց կատարել առաջին կամավորական աշխատանքի քայլերը: Սեմինարի մասնակիցներն իրենց ուժերով կազմակերպեցին տեղեկատվական ակցիա նվիրված  Երիտասարդության համաշխարհային օրվան: 

 

Բանավեճի ակումբ

 

Բանավեճի ակումբի նպատակն է  զարգացնել մասնակիցների բանավոր խոսքը և հնարավորություն տա ձեռք բերել ճիշտ բանավիճելու հմտություններ

Անգլերենի ակումբ

 

Տարբեր թեմաների շուրջ քննարկումները հնարավորություն են տալիս երիտասարդներին ձեռք բերել անգլերեն լեզվող շփվելու փորձ:

 

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

 

(Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում,

 

 

սփյուռքահայ համայնքների հիմնախնդիրները)

 

 

Ուրախությամբ նշենք, որ 2014 թվականի մայիս ամսին Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ն և Համախմբված երիտասարդություն միջազգային ՀԿ-ն Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում են դասընթացների շարք «Պատմության քառուղիներում» խորագրով։ Դասընթացը նպատակ ունի համախմբել երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ և կիրառական հմտություններ ՀԱՅՈՑ ՊԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ (Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում, սփյուռքահայ համայնքների հիմնախնդիրները): 

Մանրամասն

Մասնակցութան հայտ

Համախմբված երիտասարդություն

bottom of page