

Լինելով աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը` Հայաստանի երբեմնի տարածքում էր գտնվում բիբլիական Արարատը, ուր հանգրվանել էր Նոյան Տապանը ջրհեղեղից հետո: Հայաստանը առաջին երկիրն է, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը (301 թ.):
Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) ցամաքային պետություն է Անդրկովկասում։ Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում, սակայն մշակութային և քաղաքական նկատառումներով հաճախ համարվում է եվրոպական երկիր։ Հայաստանը հնագույն պատմական մշակութային ժառանգությամբ ունիտար բազմակուսակցական ժողովրդավարական ազգային պետություն է։
Հայոց անվանադիր նախնին Հայկն է։ Սերունդները հետագայում նրա անունով էլ կոչվել են` հայկազունք, հայք, հայեր, երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։ Միջին դարերում «Հայ» արմատին ավելացավ «ստան»՝ տեղանք, վերջածանցը և երկրի անունը դարձավ Հայաստան։
Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է քարի դարի բոլոր փուլերն ընդգրկող (պալեոլիթ կամ հին քարի դար, մեզոլիթ կամ միջին քարի դար, նեոլիթ կամ նոր քարի դար) հուշարձաններով։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված սալե կոթողների տունը և գանգերի տունը։
Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կախված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։
Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 700 քարե արձանիկներ։
ՀՀ խորհրդանիշները
Դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։


Զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։


Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթության օրրան: Սա մի գեղեցիկ երկիր է, որն ունի հարուստ պատմություն եւ մշակույթ: Բազմաթիվ թե հնագույն եւ թե միջնադարյան ճարտարապետական գոհարներ կարելի է գտնել Հայաստանի յուրաքանչյուր անկյունում: Այդ իսկ պատճառով այն հիանալի վայր է զբոսաշրջիկների համար: Հայերը բարձր են գնահատում իրենց երկրի գեղեցկությունը, բնապատկերների և բնական ռեսուրսների կարևորությունը, ինչը դրսևորվում է ճարտարապետության ավանդույթների, միջնադարյան մանրապատկերների, գորգերի, պոեզիայի և երաժշտության մեջ:
Զինված Ուժեր
Հայաստանի Հանրապետության բանակը` Զինված Ուժերը, ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին: Հայաստանի Հանրապետության բանակի թվաքանակը կազմում է 125.000 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 560.000 պահեստային զինվորներ։ Բանակի բյուջեն կազմում է $6 միլիոն։ Բանակը բաժանված է երեք հիմնական ճյուղի՝ ցամաքային զորքեր, հակաօդային պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր։

Խաչքարեր
Հայաստանն առանձնահատուկ մի երկիր է, որտեղ կան ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքարեր, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Յուրաքանչյուր խաչքար ունի իր զարդանախշը, դարերի խորքը գնացող պատմությունը: Հին հայկական գերեզմանատները հարուստ են մարդկության հիասքանչ այս գործերով: Սրա ապացույցն է Նորատուսում գտնվող միջնադարյան գերեզմանատունը, որտեղ կա մոտ 900 խաչքար, որոնցից մի քանիսը ունեն 1,5մ բարձրություն:
Քարահունչ
Քարահունջ կամ Զորաց քարեր, նախապատմական մեգալիթյան կառույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու` Քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ-ից 1-ին հազարամյակների դամբարաններ: Հնավայրը նման է անգլիական Սթոունհենջին:
http://www.youtube.com/watch?v=fP7Re3o-Ztg
http://92.do.am/blog/qarahownch_angleren_lezvov_armenian_stonehenge_history_channel/2012-07-08-50

Հայկական երաժշտական գործիքներ
Հայկական դուդուկ - Ծիրանենի
Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի: Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.: Ըստ էթնոերաժշտագետ Պր. Ջոնաթան ՄաքՔոլլումի:
Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանենուց։ Ծիրանենին ձայնն անդրադարձնելու յուրահատուկ հատկություն ունի։ հայկական դուդուկը տարբերվում է մեղմ հնչողությամբ, որն ավելի շատ ձայնի է նման։
Դհոլ
Դհոլը (դրամ) հայկական հարվածային երաժշտական գործիք է։ Պատկանում է երկկողմանի թմբուկի ընտանիքին, որն ունի գլանի ձև և ծածկված է մեկ կամ երկու թաղանթներով։ Նախկինում հայերը դհոլն օգտագործել են ռազմական արշավներից առաջ:

