top of page

 Համախմբված երիտասարդություն ՄՀԿ-ի գրասենյակում անցկացվող գալիք միջոցառումներ

 

Ուրախությամբ նշենք, որ Համախմբված երիտասարդություն միջազգային ՀԿ-ն և Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպում են դասընթացների շարք «Ակնարկներ Հայոց պատմության բաց էջերից» խորագրով։ Ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին տալ Հայոց պատմության մասին լրացուցիչ գիտելիքներ, և նրանց մոտ ձևավորել համընդհանուր մոտեցում նշված թեմաների շուրջ, երկրի ներսում և արտերկրում ներկայանալու համար:

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված երիտասարդները Երևան քաղաքից և ՀՀ մարզերից առանց տարիքային սահմանափակման։

Դասընթացի շրջանակներում մասնակիցները կմասնակցեն դասախոսությունների և գործնական քննարկումների հետևյալ թեմաներով՝

 

  •  Պատմական ակնարկ, Հայոց պատմությունը Համաշխարհային պատմության համատեքստում

  • Ցեղասպանությունը Համաշխարհային պատմության համատեքստում: Ցեղասպանության ութ փուլերը:  20-21-րդ դդ. ցեղասպանությունների պատմություն:

  • Ազգերի Ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

  • «Արցախ» պատմական ակնարկ, կոնֆլիկտի առաջացումը, ազգային զարթոնք

  • Մուսուլմանական աշխարհն արդի փուլում.  Հայկական համայնքների առջև ծառացած հիմնախնդիրները. Սիրիահայ համայնքի օրինակով

 

Դասընթացների աշխատանքային լեզուն հայերենն է։

Դասընթացին մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է։

            Դասընթացները տեղի կունենան 2014թ․ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին շաբաթական երկու անգամ, ժամը 18:00-20:30, Էրեբունի պլազզայի Արամե դահլիճում:

Բոլոր հետաքրքրված երիտասարդներին խնդրում ենք ուղարկել կից ներկայացված դիմումաձևը և համառոտ ինքնակենսագրականը (CV) մինչև 2014թ. հոկտեմբերի 10-ը ժամը 18:00 unitedyoutharm@gmail.com հասցեին ։ 

 

հայտադիմում

Սիրելի երիտասարդներ,

 

Համախմբված երիտասարդություն միջազգային հասարակական կազմակերպությունը /ՀԵ ՄՀԿ/ անվճար հիմունքներով կազմակերպում է տարբեր բնույթի միջոցառումներ, դասընթացներ երիտասարդությանը նոր գիտելիքներ հաղոդելու և զբաղվածությունը ապահովելու նպատակով: Կազմակերպության աշխատանքային պլանը մոտակա մեկ ամսի համար հետևյալն է: 

 

1.Միջոցառման անվանումը՝ բանավեճ

Վայրը և ժամը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ՀԵ ՄՀԿ գրասենյակ, ժամը 19:30

Կազմակերպիչը՝ Տիգրան Ներսիսյան

 

 

2.Միջոցառման անվանումը՝ անգլերեն լեզվով տարբեր թեմաների մասին քննարկումներ

Վայրը  և ժամը՝ յուրաքանչյուր հինգշաբթի, ՀԵ ՄՀԿ գրասենյակ, ժամը 15:00

Կազմակերպիչը՝ Վիլմանտե Լոկսիկայտե / Լիտվայից ժամանած կամավոր/

 

 

3.Միջոցառման անվանումը՝  տարբեր թեմաների շուրջ դասընթացներ

Վայրը և ժամը՝  յուրաքանչուր ուրբաթ, ՀԵ ՄՀԿ գրասենյակ, ժամը 18:30

Թեմաները՝ «Հոգեբանություն», « Հասարակայնության հետ կապեր», «Կամավորություն», «Ոչ ֆորմալ կրթություն» և այլն

 Դասավանդողներ՝  Լիլիթ Գևորգյան, Տիգրան Մերսիսյան, Աննա Սմբատյան

 

 

4.Միջոցառման անվանումը՝  Կրթաթոշակների մասին տեղեկատվություն

Վայրը և ժամը՝  յուրաքանչուր երկուշաբթի, ՀԵ ՄՀԿ գրասենյակ, ժամը 15:00

Վարող՝ Վիլմանտե Լոկսիկայտե / Լիտվայից ժամանած կամավոր/

 

 

5.Միջոցառման անվանումը՝  ձեռքի աշխատանքների դասընթաց

 Վայրը և ժամը՝   յուրաքանչյուր շաբաթ, ՀԵ ՄՀԿ գրասենյակ, ժամը, 12:00

Դասավանդող՝ Լուսինե Արթենյան, Վիլմանտե Լոկսիկայտե / Լիտվայից ժամանած կամավոր/

 

 

Միջոցառումների մասնակցությունը հնարավորություն կտա ձեռք բերել նոր գիտելիքներ,

տեղեկանալ ՀՀ-ում և արտերկում առկա տարբեր բնույթի կրթական ծրագրերին, տեղեկանալ ոչ ֆորմալ կրթության մասին, ծանոթանալ նոր երիտասարդների հետ:

Շտապեք գրանցվել միջոցառումների համար, քանզի տեղերը սահմանափակ են: 

ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԷՋԵՐԻՑ

Համախմբված երիտասարդություն

bottom of page